top of page

«Սին իշխանականները փորձում են ցեխ նետել Եկեղեցու վրա և մնում ցեխոտված, որովհետև Եկեղեցին բարձունքում է»․ Թովմաս Առաքելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read

Աստվածաբան Թովմաս ուրարակիր Առաքելյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հատված իր հարցազրույցից՝ կից գրառմամբ․ «Հրաշալի առիթ էր, որ եկեղեցականները քարոզեն համացանցային և հեռուստատեսային բոլոր հնարավոր հարթակներով։ Աստծո խոսքն այսօր հնչում է ամենուր՝ բարձրացնելով եկեղեցականների հեղինակությունը։

Արդյունքում՝ հայ ժողովուրդը ևս մեկ առիթ ունեցավ տեսնելու, թե ինչպես են բամբասկոտ, դատարկախոս, սին իշխանականները փորձում ցեխ նետել Եկեղեցու վրա և մնում ցեխոտված, որովհետև Եկեղեցին բարձունքում է»։

Հարցազրույցում Առաքելյանն անդրադառնում է Երևանի հնագույն՝ 5-րդ դարի Սուրբ Պողոս - Պետրոս եկեղեցուն, որը կառուցված է եղել ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի տեղում․ նրա Խոսքով՝ այդ բազիլիկ, չտեսնված որմնանկարներով եկեղեցին պատմամշակութային հազվագյուտ արժեք է եղել։ «Եվ այդ եկեղեցին քանդելու որոշում կայացրել է հայը, կազմակերպել են հայերը, քանդել են հայերը։ Եկեղեցու քանդման դեմ պայքարել է Թամանյանը»,- նշում է Առաքելյանը։

bottom of page