top of page

«1 միլիարդ դրամ են լցրել քաղաքային բյուջե ու իրենք իրենց հենց այդ չափով պարգևատրել»․ Մանուկ Սուքիասյան

Dec 16, 2024
1 min read

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՛չ մի անվճար կայանատեղի՝ կենտրոնում։ Քանի որ քաղաքային իշխանությունները բեռնաթափման անվան տակ սեպտեմբերի դրությամբ արդեն իսկ 1 միլիարդ դրամ են լցրել քաղաքային բյուջե ու իրենք իրենց հենց այդ չափով պարգևատրումներ բաժանել՝ ախորժակները բացվել է և պատրաստվում են 8 կարճ փողոցներ ևս ներկել կարմիր գծերով։ Կենտրոնը, բնականաբար, կշարունակի գերբեռնված մնալ, բայց ոչ մի մեքենա չի «պլստա», իրենց պարգևավճարի բյուջեն էլ կավելանա։


Իրենց՝ ամանորյա նվեր, երևանցիներին՝ «նվեր»։


Յո՞ երթաս, Երևա՛ն»։

 
 
1/2990
bottom of page