top of page

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

Jul 5, 2024
1 min read

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտին շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է:

«Այսօր՝ հուլիսի 5-ին լրանում է անկախ Հայաստանի Սահմանադրության ընդունման 29-րդ տարեդարձը»,- գրել է Դեկոտին:

1/2990
bottom of page