top of page

Ռոնալդուն Եվրոյում նոր ռեկորդ է սահմանել, չնայած Պորտուգալիայի հավաքականը դուրս է մնացել պայքարից

Jul 6, 2024
1 min read

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սահմանել է Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ։

championat.com-ի հաղորդմամբ, Squawka-ը գրում է, որ պորտուգալացի հարձակվողը ռեկորդ է սահմանել Եվրոպայի առաջնությունում հետխաղյա սերիաներում իրացրած 11 մետրանոցներով: Հարձակվողը կարողացել է չորս անգամ գրավել դարպասը։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում Ֆրանսիան պարտության է մատնել Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 0։0 և հաղթողը որոշվել է  հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որն էլ ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի առավելությամբ (5-3)։

1/2990
bottom of page