top of page

Ի՞նչ եմ ասելու Աշխարհի մրցումներին, ասելու եմ՝ «Օլիմպավան»-ը փակ էր, չկարողացա՞նք պատրաստվել. ուզում ենք երեխաները մարզվեն. մարզիչ

  • 7 hours ago
  • 1 min read


Բոլորիս սարքել են ոչ մի բան: Այսքան մարզիչ է աշխատում, մաքրուհիներ, ադմինիստրացիա, անվտանգություն, աշխատավարձ են տանում, ամենքն իր հոգսն ունի, ոչ մեկը չի գալիս, ասում՝ բա այդ հոգսը: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Օլիմպավան»-ի MMA մարտարվեստի մարզիչ Էրիկ Օհանյանը:

«Մենք ուզում ենք ընդամենը դռները բացենք, երեխեքը մարզվեն, օգոստոսին Աշխարհի մրցումներ են: Գնալու ենք եռագույնը բարձրացնելու համար, ասեմ՝ ի՞նչ, «Օլիմպավան»-ը փակ էր, չկարողացա՞նք պատրաստվել: 

Ամսի 26-ին մրցումներ ենք կազմակերպել, բոլոր մարտարվեստները գալիս են մասնակցելու, «Օլիմպավան»-ը փակ, մենք ի՞նչ անենք, 107 երեխա»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝  բողոքի ակցիաներ են ընթանում «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերություններում: 

 
 
bottom of page