ԹՐԱՄՓԸ ՀՐԱՄԱՅԵԼ Է ՕԴԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ. ԶՈՀԵՐ ԿԱՆ
Feb 2, 2025
1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է թիրախային հարված հասցնել Սոմալիում ԴԱԻՇ կազմակերպության առաջնորդներից մեկին։
«Այս առավոտ ես հրամայեցի զինվորականներին ճշգրիտ ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի հարձակումների ազդեցիկ կազմակերպչի և այլ ահաբեկիչների դեմ, որոնց նա հավաքագրել և գլխավորել է Սոմալիում», - գրել է Թրամփը Truth Social-ում:
«Հարվածները ոչնչացրել են քարանձավները, որտեղ նրանք ապրում էին և սպանել բազմաթիվ ահաբեկիչների, սակայն խաղաղ բնակիչներին ոչ մի վնաս չի հասցվել», - հավելել է նա:




















