top of page

Թրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունի

Jun 8, 2025
1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում վերականգնել իր հարաբերությունները միլիարդատեր Իլոն Մասկի հետ, այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին երկուսի միջև վեճը հանրային հնչեղություն է ստացել: «Ո՛չ», - nbcnews.com-ին ասել է Թրամփը, երբ հարցրել են, թե արդյոք նա հարաբերությունների վերականգնման որևէ ցանկություն ունի։

Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ իր հարաբերությունները Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրենի հետ ավարտվել են, Թրամփը պատասխանել է. «Ես ենթադրում եմ, որ այո»։Թրամփի վերընտրվելուց հետո Մասկը նշանակվել էր ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավար: Սակայն օրերս նա հեռացել է այդ պաշտոնից, ինչից հետո Թրամփն ասել է, որ հիասթափված է Մասկից: Դրանից հետո մլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին «ստախոս» է անվանել, ասել է, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել է նրան մանկապղծության համար։ Թրամփը պատասխանել է, որ ձեռնարկատերը «խելագարվել» է և առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական ​​սուբսիդիաներ և պայմանագրեր: 

 
 
1/2990
bottom of page