top of page

Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարը նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի փոխհրամանատար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 1, 2024
  • 1 min read
ree

Մուրադովը, ով նախկինում եղել է Արևելյան ռազմական օկրուգի միացյալ ռազմավարական հրամանատարության ղեկավարը, դարձել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, RBC-ին հայտնել են աղբյուրները։

Ռուսաստանի հերոս գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը նշանակվել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնում։ Տեղեկությունը հաստատել է ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրը։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր «Ask Rasul» տելեգրամյան ալիքը։ 2014 թվականից ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը գեներալ Օլեգ Սալյուկովն է։

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել Մուրադովի նշանակման մասին։

1/2407
bottom of page