top of page

Շերն առաջին անգամ խոսել է 17 տարեկանում իր հետ տեղի ունեցած սեռական բռնության մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 8 minutes ago
  • 2 min read


Լեգենդար Շերը պատրաստվում է թողարկել իր հուշագրությունը՝ «Cher: The Memoir, Part One», և առաջին հատվածներն արդեն իսկ սենսացիա են առաջացրել։ 79-ամյա փոփ աստղը անկեղծորեն խոսել է իր երիտասարդության տրավմատիկ իրադարձությունների մասին, որոնք տասնամյակներ շարունակ գաղտնի է պահել։

Գիշեր, որը փոխեց ամեն ինչ

1963 թվականին 17-ամյա Շերն արդեն հարաբերությունների մեջ էր իր ապագա ամուսնու՝ Սոնի Բոնոյի հետ։ Մի երեկո, երբ Սոնին աշխատում էր ստուդիայում մինչև ուշ գիշեր, նա որոշել է մենակ չմնալ և գնաց գիշերելու իր ընկերուհի Ջոզիտայի մոտ։

«Ես ձանձրացած էի և մի փոքր անհանգիստ։ Ես քնեցի հյուրասենյակի բազմոցին», - հիշում է երգչուհին։ «Մի քանի ժամ անց ես զգացի, որ ինչ-որ մեկը պառկած է իմ կողքին, և նրա ձեռքն արդեն իմ ներքնազգեստի տակ էր։ Կիսաքուն, ես կարծեցի, թե տանն եմ, բայց անմիջապես հասկացա, որ այնտեղ չեմ»։

Մթության մեջ Շերը նկատել է տղամարդու ուրվագիծը։ Դա նրա սենյակակցի ընկերն էր, որը տուն էր վերադարձել հարբած և տեսնելով քնած աղջկան, որոշել էր «ձեռքերին ազատություն տալ»։ Շերը, սարսափած, սպասել էր, մինչև նա հեռացել էր, փակվել էր լոգարանում, ապա գոռալով վազել էր ընկերների ննջասենյակ։

Ամենազարմանալին այն է, որ Շերը երբեք ամեն ինչ չի խոստովանել Սոնի Բոնոյին։ «Ես չէի համարձակվում մի բառ ասել, որովհետև վախենում էի, որ Սոնին պարզապես կսպանի այդ տղային», - խոստովանում է աստղը։

Կռիվ «Խենթ հանճարի» հետ. Ֆիլ Սպեկտորը և նրա ատրճանակը

Լեգենդար պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորը նույնպես քննադատության է արժանացել Շերի հուշագրություններում։ Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել, երբ Շերը ընդամենը 15 տարեկան էր։ Սպեկտորը, ըստ նրա, տարօրինակ էր վարվում և բառացիորեն մերկացրել էր իրեն աչքերով։ Սպեկտորը ժպիտով ֆրանսերեն հարցրել է իրենն. «Voulez-vous coucher avec moi?» («Կցանկանայի՞ր քնել ինձ հետ»)։ Երիտասարդ Շերը, անվրդով, պատասխանել է. «Այո, եթե վճարես»։ Պրոդյուսերը ցնցված էր. նա չէր սպասում, որ աղջիկը կհասկանա ֆրանսերեն, և առավել ևս՝ այդքան անամոթաբար կպատասխանի։

Տարիներ անց նրանց միջև վեճ է ծագել երգի իրավունքների շուրջ։ Երբ Շերը եկել է իրավիճակը կարգավորելու, Սպեկտորը հանել է ատրճանակ և պտտեցրել այն իր մատին՝ փորձելով վախեցնել նրան։

Շերի արձագանքը իրեն բնորոշ էր. «Մի՛ զայրացրու ինձ, Ֆիլիպ։ Դիր այդ անիծյալ ատրճանակը և խոստացիր, որ այլևս երբեք չես դիպչի իմ երաժշտությանը»։ Պրոդյուսերը անմիջապես ներողություն է խնդրել։

 
 
bottom of page