ՆԻԿՈԼՆ ԻՐ ԷՋՈՒՄ ԳՐԱՌՈՒՄ ԱՆՈՂԻ ՀԵՏ ԲԱՆԱՎԵՃԻ Է ՄՏԵԼ․․․

Մինչ Նիկոլը 2018-ի կտերն է փորձում կերցնել գյումրեցիներին, հայ ժողովրդին, ասում է, որ ժողովրդի տեղապահն է, հանրահայտ աղվեսի առակն եմ հիշում, որ հավաբնի վրա պահակ էր կարգվել։ Նա մոռացել է, որ մենք ա՜զգ ենք, աշխարհին հանճարներ, դյուցազուններ տված ազգ, չծնկած, արժանապատվություն ու ոգի ունեցող ազգ։ Նա այսօր էլ նույն ոգով շարունակում է քննադատել նախկիններին, նրանց քաղաքականությունը, մոռանալով, որ ինքը յոթ տարի է, ինչ ոչ թե դեղին մամուլի լրագրող կամ շարքային քաղաքացի է, այլ ՀՀ ղեկավար։ Եվ այն, ինչ ասում է նախկինների մասին, ժողովուրդն այսպես է ընկալում՝ դուք յոթ տարի վարչապետ եք, եթե այն որակումները, որ նախկիններին եք տալիս, ճիշտ են, ապա նրանք պիտի լինեին բանտերում, նրանց ողջ ունեցվածքը՝ բռնագանձված։ Այնինչ դու, ինչպես 2018-ին, այնպես էլ այսօր, մնացել ես նույն խոսքի մակարդակում դոփողը։ Ու երբ քննադատում ես, օգտատերը լավ էլ ,, ծեփում է,,․
Lusine Arubjanyan
Շատ լավ եք ասում, բայց ձեր վարած քաղաքականությունից շատ ավելի վատ հոտա գալիս, ցավոք։
Նիկոլը, պարապ է, ինչ անի, պատասխանում է․
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Հարգելի Lusine Arubjanyan, ճիշտ եք: Երբ կուտակված, իր տեղն արած աղբը տեղից շարժում ես, մաքրելու նպատակով, վատ հոտ է գալիս անխուսափելիորեն:
Մնում է, որ օգտատիրոջ փոխարեն պատասխանեմ։ Բայց այդ հոտը յոթ տարի չի շարունակվում։ Եվ հետո՝ ձեր տարածած հոտն ավելի սարսափելի, մահաբեր է, մարդիկ էլ չեն դիմանում։ Լքում են իրենց տները, երկիրը՝ փախչում։




















