top of page

Բաքուն ձևացնում է, թե վիրավորված է Փարիզից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 20, 2024
  • 1 min read
ree

Ի պատասխան Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի՝ այս երկրի արտաքին գործերի նախարարություն հրավերին, նոյեմբերի 20-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով, հանդիպման ընթացքում բողոք է արտահայտվել ֆրանսիացի դիվանագետին այն բանի համար, որ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի նախօրեին և 29-րդ նստաշրջանի ընթացքում. (COP29) «Ֆրանսիան թիրախավորել է Ադրբեջանի նախագահությանը»:

«Մասնավորապես նշվել է Ադրբեջանում անցկացվող ՄԱԿ-ի այս հեղինակավոր միջոցառման բոյկոտի կոչերի անընդունելիությունը, Ֆրանսիայի կողմից բազմաթիվ պետությունների ղեկավարների՝ միջոցառմանը չմասնակցելու դրդումը, ինչպես նաև COP29-ի մեկնարկից հետո Ֆրանսիայի ջանքերով բանաձեւ ընդունելը, որն անհիմն քննադատում էր Եվրախորհրդարանում մեր նախագահությունը և ընդհանուր առմամբ ուղղված էր կլիմայի փոփոխության դեմ պայքարի մեր գլոբալ ջանքերի դեմ: Միաժամանակ նշվել է, որ Ֆրանսիայի քայլերը, որը լայնամասշտաբ զինում է Հայաստանին, խրախուսում է միլիտարիզմն ու ռեւանշիզմը, հարված են խաղաղության գործընթացին։ Ֆրանսիական կողմից շտապ պահանջվել է դադարեցնել Ադրբեջանի դեմ ուղղված այս քայլերը, որոնք վտանգում են կարգավորման գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Բաքուն սեփական գործողությունները չի համարում վիրավորական Փարիզի համար, նաեւ չի համարում, որ իր քայլերով «վտանգում է կարգավորման գործընթացը».

Ադրբեջանում ամեն օր Ֆրանսիայի հասցեին հնչում են տարաբնույթ մեղադրանքներ, անցկացվում են կոնֆերանսներ, որոնք հստակ ուղղված են Ֆրանսիայի դեմ, իսկ Ադրբեջանի ռազմական բյուջեն արձանագրել է բազմակի աճ։

1/2407
bottom of page