top of page

Արամ Առաջինն ու Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 2, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբեր 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն ու  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հեռախոսազրույցի ընթացքում  քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հաղորդմամբ, խոսակցության հիմնական թեման եղել է նոյեմբեր 11-22-ին Բաքվում տեղի ունենալիք COP29 միջազգային համագումարի լույսին ներքո արցախահայերի  իրավուքնների հարցի բարձրաձայնելը:

Արամ Կաթողիկոսը մեծապես գնահատելով դատախազ Օկամպոյի օգնությունն Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը հարցում՝ հայտել է, որ ինքը վերջին շաբաթների ընթացքում աշխատանքներ է տանում Արցախի հայության իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման հացերով:

1/2409
bottom of page