top of page

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԳՈՐԾԻՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Feb 15
1 min read


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը դառնում է Արևմուտքի գործիք Ռուսաստանի դեմ պայքարում։



Գալուզինը հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան այն հայտարարությունը, որ երկրի քաղաքականությունը չի ենթադրում Ռուսաստանի շահերին վնաս հասցնել։


«Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանը արագացնում է ռազմական, քաղաքական և տնտեսական մերձեցման տեմպերն Արևմուտքի երկրների և դաշինքների հետ։ Մենք բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար, իսկ նրանք այլևս չեն էլ թաքցնում, Հայաստանը աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ առճակատման գործում», - նշել է դիվանագետը։



 
 
1/2990
bottom of page