«Վարույթ հարուցելու օրը կապում եմ իմ նախագծի քննարկման հետ». Հայկ Սարգսյան
- Elen Hovsepyan

- Sep 30
- 1 min read

«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է ՔՊ վարչությանը՝ 2025-ի մարտի 4-ին: Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը ու, բարեբախտաբար, վարույթը չխանգարեց և օրենքն ընդունվեց հաջորդ օրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հայտնի միջադեպին: «Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ այլ օր»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանի դիմումի հիման վրա Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն:




















