«Հայաստանը կառավարում են տեխնոլոգիական զարգացման խավարամիտ թշնամիները»․ Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագայհ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդունելով ծածկարժույթների (կրիպտոարժույթների) շրջանառության, ըստ էության, սամանափակման մասին օրենքը, Փաշինյանի կառավարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այսօր Հայաստանը կառավարում են տեխնոլոգիական առաջընթացի և զարգացման խավարամիտ թշնամիները: Էս պարզ օրինակի վրա կարելի է հասկանալ, թե ինչու է Վրաստանը զարգացման, իսկ Հայաստանը` լճացման վիճակում»:Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը փետրվարի 27-ին հավանություն էր տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթների շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտի կանոնակարգմանը։
Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ այս նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի կանխատեսելի միջավայր՝ ոլորտում գործող ձեռնարկատերերի համար հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով։
Նոր օրենսդրական նախաձեռնությամբ Կենտրոնական բանկը հասանելիություն կստանա այս ոլորտում գործող կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվությանը։ Բանկը կարող է արձագանքել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր ռիսկերին, ինչպես նաև այդ հարցերի շուրջ համագործակցել միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ։




















