top of page

ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում վիճակն այն աստիճանի վատ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբին ուղղված կիսաաղերսական գրառում է կատարել անձամբ Դուգինը․ Ոսկանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 hours ago
  • 1 min read

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում վիճակն այն աստիճանի վատ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբին ուղղված կիսաաղերսական գրառում է կատարել անձամբ Դուգինը, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ռուսաստանի հզորության և ռուս մտավորականության մարդասիրական ավանդույթների հետ ոչ մի ընդհանրություն չունեցող այս գրեթե «աղերսագիրը» ոչ միայն անպատվաբեր է հենց տվյալ անձի, այլ նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում Ռուսաստանն ընկալելու հարցում խնդրահարույց է, քանի որ այստեղ հարգում են արժանապատվությունը և ուժը, այլ ոչ թե լացակումած աղերսանքը», - նշել է Ոսկանյանը։ 

1/2134
bottom of page