«Անհասցե կրակոցներ են, խուճապ չկա»․ Ռոբերտ Ղուկասյան
- Elen Hovsepyan
- 4 hours ago
- 1 min read
«Եթե կա կրակոց, իհարկե անհանգստացնում է և լուրջ է, բայց այն աստիճանի լուրջ չէ, որ մարդկանց մոտ խուճապ առաջացնի»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Նրա հավաստմամբ՝ մարդկանց մոտ խուճապ չկա, բայց կա անհանգստություն։
«Բոլորս ենք անհանգստանում ենք, որովհետև կրակոցը լավ բանի մասին չէ, բայց, միևնույն ժամանակ, ես չեմ կարծում, որ այդ կրակոցները պատերազմի մասին են, անհասցե կրակոցներ են հիմնականում, որոնք ավելի շատ քաղաքականության մասին են»,- նշել է մարզպետը՝ հավելով, որ կրակոցների հետևանքով վնասները գյուղերում մեծ չեն:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ կրակոցներ են լսվում Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում, մասնավորապես Խոզնավարում և Խնածախում։