«Եթե հանրային մեղադրողի դիրքորոշումն այն է, որ դատավորները դավաճաններ են, ինչո՞ւ վարույթ չի նախաձեռնվել»․ Էդգար Ղազարյան
- Elen Hovsepyan
- 7 hours ago
- 1 min read
Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում են հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» հիմնական դատալսումները։
Էդգար Ղազարյանն իր խոսքում նշեց, որ այն արտահայտությունները, որոնց համար ինքը մեղադրվում է, չեն համարվում տեղեկություններ․ «Մենք նախորդ դատական նիստերից մեկում ներկայացրել էինք միջնորդություն, որպեսզի ՍԴ դատավորները գործով ներգրավվեն որպես տուժող։ Բայց դատարանը որոշեց մերժել այդ միջնորդությունը։ Հանրային մեղադրողն էլ այն կարծիքին էր, որ ՍԴ դատավորները տուժող չեն այս վարույթի շրջանակներում և չեն կարող ճանաչվել որպես տուժող։ Հետևաբար, հարց է առաջանում՝ եթե դատախազը, տվյալ դեպքում հանրային մեղադրողը, ներկայացված եզրույթները գնահատում է որպես տեղեկություն, այսինքն՝ ընդունում է փաստը, որ ՍԴ դատավորները դավաճաններ են կամ վարձկան ահաբեկիչներ, ապա նշանակում է, որ հանրային մեղադրողն ընդունում է փաստը, որ ՍԴ դատավորները դավաճաններ են։ Իսկ դավաճանությունը գեղարվեստական եզրույթ չէ, հասկացություն է, որը նկարագրված է ՀՀ ՔՕ-ում։ Հետևաբար, եթե հանրային մեղադրողի դիրքորոշումն այն է, որ դատավորները դավաճաններ են կամ վարձկան ահաբեկիչներ, ապա ինձ համար անհասկանալի է հանրային մեղադրողի ենթադրյալ անգործությունը, որ չի նախաձեռնվել վարույթ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով»,- ասաց Էդգար Ղազարյանը։