Ավարտվեց վեց ու կես տարի տևած քաղաքական հետապնդման այս փուլը. Սանասարյան
- Elen Hovsepyan
- 1 day ago
- 1 min read
ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը գրել է.
«Ավարտվեց վեց ու կես տարի տևած քաղաքական հետապնդման այս փուլը:
Այսօր դատարանը լսեց ավարտական ճառս։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռը կհրապարակի հինգշաբթի օրը՝ 12:30-ին։
Ամբողջ ճառիս տեքստը կտեղադրեմ մեկնաբանության բաժնում։
Իսկ մինչ ասուլիս հրավիրելն ու մեկնաբանելը դատավորի կայացվելիք վճիռը, մեջբերում եմ Մուշեղ իշխանի խոսքերը, որոնք Արթուր Մեսչյանի ոգեղեն կատարմամբ էլ ավելի հզոր տեսք ստացան։
Սա է քո ճամփան, բեռն համբերության
Կիսամեռ չորցած արմատից չես դու,
Թող քեզ հարվածեն ու մի պահ ցնծան,
Դու զարկդ պահիր գալիք մարտերին ու նայիր հեռուն…
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս տարիներին շարունակել են հավատալ, ովքեր մերժել են կեղծիքը՝ նույնիսկ ամենածանր պահերին։
Հինգշաբթի՝ արդեն մի նոր փուլում ենք լինելու։ Իսկ ես պատրաստ եմ. զարկս պահած է գալիք մարտերին»: