top of page

Նույնիսկ Հայաստանը, ցավոք, չէր ճանաչում Ղարաբաղը, ՀԱՊԿ-ն ի՞նչ աներ․ Մոսկվայի արձագանքը

Jul 28
1 min read


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։



«Կար մի պատմություն Հայաստանի հետ կապված, որը, կարծես, ասում էր. «Եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում դա ո՞ւմ և ինչի՞ դեմ էր։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանն ինքը, ցավոք, թե բարեբախտաբար՝ դա իմ հարցը չէ, դա նրանց՝ Երևանի հարցն է, չէր ճանաչում ո՛չ որպես իր սեփական, ո՛չ էլ անկախ», - ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։


Դիվանագետը ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ մեխանիզմը չի կարող ակտիվացվել։





 
 
1/2990
bottom of page