top of page

ԱՌԱՋ ՄԵՆԱԿ ՏՆԵՑԻՔ ԳԻՏԵԻՆ, ՈՐ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ԵՍ, ՀԻՄԱ ԲՈԼՈՐՆ ԻՄԱՑԱՆ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 minutes ago
  • 1 min read

Օրեր առաջ կատաղության պահին ամուսինը այլայլված դեմքով բղավում էր` «հերիք ա ներվերս ուտեք», պարզվեց կնոջ նյարդերն էլ են տեղի տալիս` նա երկու օր է «սանձերը բաց թողած»` հարձակվել է իրեն քննադատողների վրա. էլ տխմար, էլ ոջիլ. էլ տգետ, էլ համբալ...Իրեն ուղղված վիրավորանքներն է տարածում, ավելի թունդ վիրավորելով մարդկանց, հետն էլ սպառնալով ու հոխորտալով, թե առաջ ընտանեկան միջավայրում էինք ձեզ հայհոյում, սրանից հետո հրապարակային ենք անելու: Է, արեք` առաջ մենակ տնեցիքով գիտեիք, որ անդաստիարակ եք ու չար, հիմա ամբողջ աշխարհը կիմանա: Քիչ են ձեզ ատում, ձեզնից զզվում, հիմա ավելի շատ կատեն ու կզզվեն: Իսկ կնոջն առհասարակ մարդիկ համարում են մեր երկրի ողբերգությունների գլխավոր պատճառը:



Հետաքրքիր է, որ կարծես թե վարչապետի կողակիցը հասկանում է, որ իրենց ուղղված այդ քննադատությունը, խարազանումը սկսվել է 2020 թվից հետո` մի գրառման մեջ նշել է դա: Այսինքն, գիտի, որ 20 թվի աղետից, պատերազմից ու կորուստներից հետո են մարդիկ անհանդուրժող դարձել իրենց ընտանիքի նկատմամբ: Այո, նամուս, աբուռ ունենայիք` 2020 թվի պարտությունից հետո հրաժարական կտայիք ու կչքվեիք մարդկանց աչքից: Կզգայիք ձեր մեղքի ահռելի չափն ու պատասխանատվությունը ժողովրդի առաջ: Դուք ոչ միայն մնացիք, այլև շարունակեցիք կործանել երկիրը, օրեցօր ավելի ու ավելի լկտիանալով, մեծամտանալով, հանրությանը տգետ ու համբալ անվանելով: Ու դեռ նման պահվածքով ու լեքսիկոնով էլ պատրաստվում են նորից առաջադրվել և հանրությունից քվե խնդրել:


Արեգ Մարգարյան



1/2125
bottom of page