top of page

2023 թվականին մենք փորձեցինք վերադարձնել Մեսսիին, սակայն նա որոշեց տեղափոխվել «Ինտեր Մայամի»․ Լապորտա

  • 2 hours ago
  • 1 min read

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսիին կատալոնական ակումբ վերադարձնելու փորձերին։

«2023 թվականին մենք փորձեցինք վերադարձնել Մեսսիին, սակայն նա որոշեց տեղափոխվել «Ինտեր Մայամի»: Մենք հարգանքով մոտեցանք նրա որոշմանը և որևէ քննադատություն չհնչեցրինք։ Մենք շատ բան ենք տվել Մեսսիին, իսկ Մեսսին էլ՝ «Բարսելոնային»: Նա, միանշանակ, արժանի է հրաժեշտի խաղի», — նշել է Լապորտան 2Cat-ի եթերում։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին հեռացել է «Բարսելոնայից» 2020/2021 մրցաշրջանի ավարտից հետո։ Դրանից հետո ֆուտբոլիստը երկու մրցաշրջան անցկացրեց ֆրանսիական ՊՍԺ-ում՝ նախքան ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխվելը։ Իր փայլուն կարիերայի ընթացքում Մեսսին ռեկորդային՝ ութ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»:

Նշենք նաև, որ Ժոան Լապորտան վերջերս հրաժարական է տվել «Բարսելոնայի» ղեկավարի պաշտոնից, որպեսզի առաջադրվի մարտին կայանալիք ակումբի նախագահական ընտրություններում։

 
 
1/2600
bottom of page