ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշ 2024/2025․ Մադրիդի «Ռեալը» գլխավորում է աղյուսակը, հայկական ակումբների դիրքերը

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո թարմացված ակումբային վարկանիշը։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը», որը շրջանցել է նախորդ մրցաշրջանի առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։ Եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»։
Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն մտել է լավագույն հնգյակ, իսկ եզրափակչի մասնակից «Ինտերը» բարձրացել է իններորդից վեցերորդ հորիզոնական։
ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշի լավագույն տասնյակը
«Ռեալ» (Իսպանիա) — 143,500
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — 137,750
«Բավարիա» (Գերմանիա) — 135,250
«Լիվերպուլ» (Անգլիա) — 125,500
ՊՍԺ (Ֆրանսիա) — 118,500
«Ինտեր» (Իտալիա) — 116,250
«Չելսի» (Անգլիա) — 109,000
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — 106,750
«Ռոմա» (Իտալիա) — 104,500
«Բարսելոնա» (Իսպանիա) — 103,250
Հայկական ակումբների դիրքերը վարկանիշում
Հայաստանը ներկայացնող ակումբները նույնպես ընդգրկված են ՈւԵՖԱ-ի վարկանիշում։ Հայկական ակումբներից ամենաբարձր դիրքը զբաղեցնում է «Փյունիկը», որին հաջորդում է «Արարատ-Արմենիան»։
176. «Փյունիկ»
197. «Արարատ-Արմենիա»
254. «Ալաշկերտ»
273. «Նոա»
321. «Ուրարտու»
375. «Արարատ»
381. «Շիրակ»




















