top of page

Հասել ենք մի գծի, որ հասկացել ենք՝ ազդեցության հետագա հակազդեցությունը կարող է բերել գոյաբանական հետևանքների. Փաշինյանը՝ ընտրություններին արտաքին ազդեցության մասին

Jun 16
1 min read


Հայաստանի Հանրապետության քրեաօլիգարխիկ ռեժիմն արմատախիլ անելու գործընթացներն ուղեկցվել են և պետք է ուղեկցվեին արտաքին ազդեցություններով՝ օբյեկտիվ և սուբյետիվ պատճառներով: Այս մասին Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ դրանք ՀՀ-ի անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ: 

«Այո՛, եղել են իրավիճակներ, երբ մենք հասել ենք մի գծի, որ հասկացել ենք՝ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք, ընդհուպ գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ ՀՀ-ի համար՝ անվտանգության սրված սպառնալիքների տեսքով: Այսօր այդ ռիսկերը հաղթահարված են»,-հավելել է Փաշինյանը:

 
 
1/2990
bottom of page