Արտակարգ դեպք, Աղձք գյուղում «Երազ»-ը բախվել է էլեկտրասյանը, վարորդը և ուղևորը եղբայրներ են
Jul 17, 2025
1 min read

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Երազ» մակնիշի ավտոմեքենան Աղձք գյուղի վարչական տարածքում՝ 1-ին փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Արտակ Ա.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ Արմեն Ա.-ն բարեբախտաբար չեն տուժել:Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը հարազատ եղբայրներ են:




















