Մարտուն Գրիգորյանը չի վերցնի ավագանու մանդատը
Apr 14, 2025
1 min read
Այսօր Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու ընտրված անդամների մանդատների ստացման և գրանցման օրն է։ Թիվ 31 ԸԸՀ-ի նիստում քննարկել են ինքնաբացարկի երկու դիմում։ «Իրականում»-ին հայտնի է դարձել, որ մանդատից հրաժարվել են երկուսը «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունից Սուսաննա Մկրտչյանը։
«Ասում էի չէ՞, որ գալու ա ՀՀԿ-ի շարքերում նստի, դուք գնացեք Վարդանիկի ղեկավարած քաղաքում ապրեք:Քիչ առաջ Մարտուն Գրիգորյանը ինքնաբացարկ ներկայացրեց՝ հրաժարվելով Գյումրու ավագանու մանդատից»,- սոցկայքի իր էջում արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:




















