top of page

Վերահաստատում եմ՝ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. Նիկոլ Փաշինյան

Apr 15, 2025
1 min read

Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ չենք շեղվելու խաղաղության օրակարգից, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ակնհայտ է, որ որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում, դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են չթիրախավորված բնույթ, չնայած, Խնածախ գյուղում թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։

«Չթիրախավորված կրակոցները լսվել են Հայաստանի մի քանի բնակավայրերում, նշյալ կրակոցները կա՛մ Ադրբեջանի ԶՈւ-ում անկարգապահության հետևանք են, կա՛մ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերն ու ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ»,- ասաց նա։

Փաշինյանը վերահաստատեց՝ Հայաստանի բանակին տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ։

«Հայաստանը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները»,- ասաց նա։

 
 
1/2990
bottom of page