top of page

Թող որ վերջապես սկիզբ դրվի ՔՊ-ից մեր հայրենիքն ազատագրելու ժամանակաշրջանին. Մանե Թանդիլյան

Mar 31, 2025
1 min read

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում մեր թիմը Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ հաղթեց՝ հավաքելով 57% ձայն։

Շնորհակալ ենք բոլորից աջակցության համար, այս բարդ ճանապարհին միասնական լինելու համար։

Շուտով պարզ կդառնան նաև Գյումրիի արդյունքները, և կան բոլոր հիմքերը արձանագրելու, որ Գյումրին նույնպես ՔՊ չի ընտրել, ու ընդդիմադիրները պարտավոր են պաշտպանել ազատագրված Գյումրին։

Թող որ վերջապես սկիզբ դրվի ՔՊ-ից մեր հայրենիքը ազատագրելու ժամանակաշրջանը»։

 
 
1/2990
bottom of page