«Մայր Աթոռի արձագանքը պետք է լինի համարժեք»․ Արամ Վարդևանյան
- Elen Hovsepyan
- 1 day ago
- 1 min read

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ կարգավիճակը ոչ միայն մեր արժեքային, պատմական համակարգից է բխում, այլ այն 2005 թվականի նոյեմբերի 27-ից ամրագրված է Սահմանադրությամբ: Այսինքն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Կարգավիճակը բացառիկ է և՛ բարոյական և՛ նույնիսկ սահմանադրական իմաստով: Այդ կարգավիճակի պայմաններում մեր Եկեղեցու, մեր Մայր Աթոռի արձագանքը պետք է լինի համարժեք»։