top of page

Զգուշացնում եմ Փաշինյանին, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին. Արտակ Բեգլարյան

Mar 15, 2025
1 min read

«Չնայած ՀՀ իշխանությունների կողմից հերթական միակողմանի զիջմանը Ադրբեջանին, միևնույն է՝ ես շարունակում եմ կարծել, որ Ալիևը չի ստորագրելու այդ փաստաթուղթը: Ալիևն ուզում է ամեն ինչ, այդ թվում՝ անկենսունակ Հայաստանի Հանրապետություն ու շարունակվող հայատյացության քաղաքականություն՝ առանց պարտավորություններ ստանձնելու»,- նշել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Բեգլարյանը։ 

Ըստ նրա, Ալիևը մինչև հիմա ստացել է բազմաթիվ լրջագույն զիջումներ (այդ թվում՝ Արցախը)՝ առանց դրանց դիմաց որևէ բան տալու:

«Վտանգը մեծ է, որ շուտով իշխանությունները զիջումներ են անելու նաև այն հարցերում, որոնց կատարման համար առ այսօր համաձայնագրի ստորագրումը ներկայացվել է որպես նախապայման (միջազգային հայցերից հրաժարում, Մինսկի խմբի լուծարում և այլն):

Ուստի, զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ Փաշինյանին, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, ներառյալ՝ ես, նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար: Ավելին, մենք հնարավորինս պետք է անենք, որ յուրաքանչյուր պաշտոնյա կրի անհատական պատասխանատվություն «պետության» անվան տակ իրականացված մարդու իրավունքների խախտումների համար, որոնք, առավել ևս, կարձանագրվեն ներպետական և ՄԻԵԴ դատական ակտերով:

Այո, մենք խաղաղության կարիք ունենք, բայց առաջարկվող համաձայնագիրը չի կարող բերել խաղաղություն ու արդարություն, քանի որ ընդհանրապես հաշվի չի առնում հակամարտության բազմաթիվ կենսական հիմնախնդիրներ և բոլոր կողմերի իրական իրավունքներն ու շահերը: Մի ողջ ժողովրդի հիմնարար իրավունքների, արժանապատվության ու ընդհանրապես ճակատագրի հաշվին խաղաղություն չի կարող լինել, առավել ևս, երբ դիմացի ռեժիմը ցեղասպանական էություն ունի և պահում է իր իշխանությունը ռասիզմի ու ցեղասպանական գաղափարախոսության հենասյուների վրա»,- գրել է Ա. Բեգլարյանը:

 
 
1/2990
bottom of page