«Հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, գյուղատնտեսությամբ զբաղվողները». Արթուր Խաչատրյան
Քննարկվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: «Նպատակը՝ փուլային եղանակով ու գործող օրենսդրությամբ սահմանված ձևով ներդրվող եկամտային հարկի տարեկան հաշվարկներ, հայտարարագրեր ներկայացնելու համընդհանուր պահանջի չեղարկումն է, որը ժամանակավրեպ է, քաղաքացիների համար դառալու է նոր ու ավելորդ վարչարարության անիմաստ պարտավորության ու տուգանքի հիմք: Հատարարագրման ենթակա քաղաքացիների ընդամենը 5 տոկոսն է ներկայացրել հայտարարագիր»,- ասաց հիմնական զեկուցող Թադևոս Ավետիսյանը: ՔՊ-ականները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին: Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը հայտարարեց. «Սիրելի հայրենակիցնե՛ր, ձեզ խաբում են: Կառավարությունը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում, այլ՝ հավելյալ հարկեր մտցնելու: Ձեր կարծիքով Կառավարությունը հետաքրքրությունից դրդվա՞ծ է ուզում 300 հազարից ավելի փոխանցումների մասին տեղեկություն ստանալ. ո՛չ, հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները»:




















