«Եթե ուզում եք, որ հենց վաղվանից նիկոլը չկարողանա գնալ աշխատանքի, եկեք Ազատության հրապարակ»․ Կարեն Արայան
Apr 13, 2025
1 min read
«Լույսի բանակ» կազմակերպության ղեկավար, Վերածննդի շարժման առաջնորդ Կարեն Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղը երկուշաբթի է: Եթե իրոք ուզում եք, որ հենց վաղվանից արդեն նիկոլը չկարողանա գնալ աշխատանքի ու հասկանա, որ իր հրաժարականի ժամանակն է, ապա ՀԵՆՑ ՀԻՄԱ եկեք Ազատության Հրապարակ: Ազատության Հրապարակը ամբողջությամբ մի ժամից լցվի Հայերով, նիկոլի պարտությունը կսկսվի հենց մի ժամից: Հայեր կրկնում եմ, ուրիշ հնարավորություն այլևս երբեք չի լինելու: Տարածեք ու թքած ունեցեք բոլոր վայրահաչերի վրա: Դա դրանց վերջին խռխռոցն է»:




















