Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղ քամու պատճառով
May 11, 2025
1 min read
Եղանակային պայմաններից ելնելով՝ Շարժայից եկող ինքնաթիռը դեռեւս վայրէջք չի կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին օդանավակայանի թեժ գծից։
Ինքնաթիը գտնվում է Հայաստանի օդային տարածքում։ Ինքնաթիռը ըստ ժամանակացույցի պետք է վայրէջք կատարեր ժամը 16.40–ին։
Նշենք, որ Հայաստանում ուժեղ քամիներ են եւ տեղումներ։




















