top of page

«Հաղորդումից անցել է 9 օր, որևէ պատասխան դեռ չեմ ստացել»․ Վահան Հովհաննիսյան

Jun 10, 2025
1 min read

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշեցնեմ, որ Գնել Սարգսյանի կողմից խուլիգանության կատարելու առերևույթ դեպքի վերաբերյալ 02․06․2025 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։


ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հաղորդումը պետք է քննարկվի և համապատասխան արձանագրություն կազմվի ԱՆՀԱՊԱՂ։


Հաղորդումից անցել է 9 օր և որևէ պատասխան դեռ չեմ ստացել։


ՀՀ քննչական կոմիտեից ակնկալում եմ պարզաբանում առ այն, թե․


Ո՞ւմ ցուցումով է խախտվում օրենքը և չի քննարկվում առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը»։

 
 
1/2990
bottom of page