top of page

Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ՀՀ դեսպանին պարգևատրել է Պաշտպանության ազգային մեդալով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 17, 2024
  • 1 min read
ree

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն X-ում տեղեկացրել է, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին պարգևատրել է Ֆրանսիայի Պաշտպանության ազգային մեդալով։

«Հայաստանն ու Ֆրանսիան կապված են մի երկար ընդհանուր պատմությամբ, և մենք միասին կառուցում ենք ամուր պաշտպանական հարաբերություններ։ 

Պաշտպանության ազգային մեդալ եմ հանձնել Նորին գերազանցություն Հասմիկ Տոլմաջյանին՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի համար»,- գրել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը։

1/2409
bottom of page