top of page

Սպերցյանն անդրադարձել է «Պարի Սեն-Ժերմեն» կամ «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության լուրերին

Jul 21, 2025
1 min read

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի»  ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» կամ իսպանական «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության լուրերին։ 

«Ես արդեն պատասխանել եմ այս հարցին։ Երբ լինեն կոնկրետ մանրամասներ, այդ ժամանակ կխոսենք»,- ասել է Սպերցյանը «ՌԲ Սպորտ»-ին։

Հարցին՝ եթե լիներ ընտրության հնարավորություն, ո՞ր տարբերակը կընտրեր, Սպերցյանը պատասխանել է․ «Եկեք հիմա դա չանենք»։

 
 
1/2990
bottom of page