Խնդիրը՝ Մխիթար Գոշին մեդալից նորից կենդանի մտածողի վերածելն է. Ռուբեն Մելիքյան

«Ի սկզբանե Մխիթար Գոշի գործոնը ինձ ուղեկցող է եղել. առաջին ուսանողական աշխատանքս Մխիթար Գոշի վերաբերյալ եմ գրել, գոշի անվանական թոշակառու եմ եղել»,- իր հեղինակած «Հայոց Դատաստանագիրքը, ըստ Մխիթար Գոշի. Փոխադրություն, մեկնություն, ծանոթություն» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց հեղինակը՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը;
Նա նշեց, որ այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է և իր հրամանագրով պարգևատրվել եմ Մխիթար Գոշի մեդալով;
Իրավապաշտպանի խոսքով՝ այդ գործոնները պարտքի զգացում են առաջացրել իր մոտ և քովիդի համաճարակից հետո որոշել է կարդալ հասկանալ Գոշին, որից հետո նոր՝ ինչ-որ բան գրել;
«Հիմնական խնդիրը՝ Մխիթար Գոշին մեդալից նորից կենդանի մտածողիվերածելն է, որից կարելի է սովորել, որի հետ կարելի է երկխոսել, այլ ոչ թե տարեկան 2-3 անգամ «Մխիթար Գոշի» մեդալներ տալ և համարել, որ մեր պարտքը կատարել ենք»,-ասաց Մելիքյանը
Նա նշեց, որ գիրքը առավել օգտակար է դատավորների համար, քանի որ մեծ մտածողն առաջինը նկարագրել է դատավորին. թե ինչպիսին նա պետք է լինի;




















