top of page

Ֆրանսիայում անջատում են ատոմակայանները՝ կյանքի փրկման համար

Jul 13
1 min read


Ֆրանսիայի  ​էներգետիկ EDF ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է երեք միջուկային ռեակտորների աշխատանքը, իսկ ևս յոթը աշխատում են կրճատված հզորությամբ։ Ընկերությունը հայտարարել է, որ միջոցառումները անհրաժեշտ են շրջակա միջավայրի կանոնակարգերին համապատասխանելու համար։ Լուրը հրապարակել է euronews-ը։

Ըստ ընկերության՝ այս միջոցառումը թելադրված է շրջակա միջավայրի պահանջներով և նախատեսված է կանխելու չափազանց տաքացած ջրի արտանետումը գետեր, որոնք արդեն տաքանում են ջերմության պատճառով։

Ատոմակայանները գետի ջուրն օգտագործում են ռեակտորները սառեցնելու, ապա տաքացած ջուրը գետեր վերադարձնելու համար։

«Միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա։ Ռեակտորները կարող են աշխատել բարձր ջերմաստիճաններում։ Այս սահմանափակումները նպատակ ունեն պաշտպանել ջրային ֆլորան ու ֆաունան», - հայտարարել է EDF-ի խոսնակը։

 
 
1/2990
bottom of page