Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին
- Elen Hovsepyan
- 3 hours ago
- 1 min read
Կիրակի օրը` մայիսի 18-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Վատիկանին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամության համար և պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով երկխոսության՝ իրական արդյունքների հասնելու համար։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
Զելենսկին նշել է, որ «Սուրբ Աթոռի հեղինակությունն ու ձայնը կարող են կարևոր դեր խաղալ» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի գործում։
«Շնորհակալություն Վատիկանին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամության համար։ Մենք պատրաստ ենք երկխոսության ցանկացած ձևաչափով՝ իրական արդյունքների հասնելու համար», - հանդիպմա մասին գրել է Ուկրաինայի առաջնորդը։