top of page

«Հրապարակ». Ադրբեջանը Խնածախում անասուններ և տներ է վնասում

May 9, 2025
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած պաշտպանական գերատեսչությունը վերջին օրերին լռում էր եւ միայն երեկ տեղեկացրեց,որ մայիսի 7-ին Խնածախում տան տանիք է վնասվել ադրբեջանական կրակոցներից, սակայն Խնածախից շարունակում են ահազանգել, որ կրակոցները շարունակվում են, ավելին՝ դրանք առավել թիրախային են դարձել, քաղաքացիական օբյեկտներին են հարվածում։

Օրերս  խնածախցիներից մեկի բակում կրակոցների հետեւանքով ոչխար էր սատկել, իսկ նախօրեին ադրբեջանական կրակահերթից վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տան դարպասը։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2990
bottom of page