top of page

Շենգավիթում տղամարդը կացնով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 27
  • 1 min read

Երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում հերթական անգամ հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող շտապօգնության բժիշկները: 


 


Ժամը 20:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցի 10-րդ բարակում քաղաքացին կացինով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա: 


 


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշած փողոցից շտապօգնութուն կանչ է եղել և Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի խումբը ժամանել է նշված փողոց, որտեղ էլ փորձել են օգնություն ցուցաբերել պացիենտին, սակայն վերջինս ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինչ-որ արտահայտություններ է արել ու ինչ-որ արտահայտություններ անելով կացինը նետել է իրեն օգնության ժամանած 26-ամյա բժշկի ուղղությամբ: 



Շենգավիթի ոստիկանները կարողանում են արագ վնասազերծել նրան ու տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննական բաժին: 


 


Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերում են, որ կոտրել է սանհանգույցի դուռը, ապակիները, իսկ կացինը դեպքի վայրում չի լինում: 


 


Քննիչի բացատրական աշխատանքների շնորհիվ նրա հարազատը ներկայացնում է կացինը ու հայտնում, որ ինքն է այն դեպքի վայրից տարել: 

 
 
1/2473
bottom of page