«Ինտեր». Հենրիխ Մխիթարյանն արդեն 100 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում
Sep 21, 2024
1 min read

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն 100 հանդիպում է անցկացրել միլանյան ակումբի կազմում։ Իտալիայի չեմպիոն «Ինտերը» այս փաստը նշել է իր պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։




















