top of page

«Արաբաթն Անթալիայից ճշգրտեց` Ադրբեջանից գնացքով եկող ապրանքները Հայաստան մուտք գործելիս չեն կանգնելու և չեն զննվելու». Դավիթ Սարգսյան

Apr 13, 2025
1 min read

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժամանակին իբր միջանցք չտվող պարագլուխը Մեղրիում խոսում էր ադրբեջանական երկաթգծի միջոցով միլիարդներ աշխատելու հեռանկարից: Քանի որ որևէ դիմադրության չհանդիպեց, արդեն այսօր Արաբաթն օգնության հասավ շեֆին և Անթալիայից ճշգրտեց` Ադրբեջանից գնացքով եկող ապրանքները հայտարարագրվելու են հենց Ադրբեջանում, իսկ Հայաստան մուտք գործելիս չեն կանգնելու և չեն զննվելու: Կարելի է ենթադրել` Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան լոլի՞կ է առաքվելու, թե՞, ասենք, զինամթերք: Գործակցելո՞ւ են ՀՀ սահմանապահների ու մաքսավորների հետ, թե՞ իրենց «թարս նայելու» պատրվակով սադրանք են հրահրելու ու էսկալացիայի հիմք ստանան: Ամեն ինչ առավել քան կանխատեսելի է ու իրագործվելու է ճիշտ և ճիշտ Բերձորի միջանցքի աստիճանական զավթման սցենարով:

 
 
1/2990
bottom of page