top of page

«Նիկոլին հեռացնելու միակ գործիքը իմպիչմենթն է․ ի՞նչ տեղի կունենա մոտակա օրերին»․ Նարեկ Մալյան

May 11, 2025
1 min read

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամփոփելով Արթուն ենք շարժման 10 օրը.


1. Իմպիչմենտը այլևս քաղաքական օրակարգ է: Ցավոք որոշ քաղաքական գործիչներ այս ճշմարտությունը ի վնաս իրենց դեռ չեն ընկալում: Որքան շուտ ընկալեն այնքան քիչ վնասով կմիանան պրոցեսին:


2. Հանրությունը տեղեկացված է, որ նիկոլին հեռացնելու միակ գործիքը իմպիչմենտն է:


3. Հանրությունը տեղեկացված է, որ հետայսու իմպիչմենտից բացի ցանկացած այլ գործընթաց իմիտացիա է և նիկոլին հեռացնելու նպատակ չունի:


4. Հանրությունը տեսավ (ու զարմացավ), որ իմպիչմենտին այս պահին դիմադրում են ավելի շատ ընդդիմադիր քան իշխանական պատգամավորները:


5. Ընդդիմությունը այս պահի դրությամբ չի առաջադրել թեկնածու և հետևաբար դեռ չի նախաձեռնել նիկոլի անվստահության գործընթաց:


Ինչ տեղի կունենա մոտակա օրերին. կա հնարավոր զարգացումների 3 տարբերակ՝ լավ, միջին, ճգնաժամային


Լավ տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորները միմյանց հետ համաձայնության են գալիս և առաջադրում են իրենց թեկնածուին ու սկսում են անվստահության գործընթաց:


Միջին տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորների մի մասը նախաձեռնում է անվստահության գործընթաց, մյուս ընդդիմադիրները ստիպված միանում են գործընթացին:


Ճգնաժամային տարբերակ՝ ընդդիմադիր պատգամավորները համաձայնության չեն գալիս և ինքնուրույն չեն սկսում անվստահության գործընթացը: Հանրությունը ինքն է գեներացնում թեկնածուին և ստիպում է ընդդիմությանը ստորագրել այդ թեկնածուի անվան տակ սկսելով իմպիչմենտը:


Հ.Գ. Վերջին տարբերակի աշխատանքային անվանումը իմ համակարգչի մեջ «հո ձեր ձեռը քաքը չենք ընկել…»։

 
 
1/2990
bottom of page