Խաչատուրյանի նախկին խորհրդական Վահրամ Դումանյանին նշանակեցին Փաշինյանի խորհրդական
Apr 30, 2025
1 min read
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահրամ Դումանյանին վարչապետի խորհրդական նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- նշված է որոշման մեջ։
Այսօր, ավեելի վաղ Դումանյանն ազատվել էր նախագահի խորհրդականի պաշտոնից:




















