top of page

«Նիկոլը կրկնեց Վովայի սխալը․ բերդ գցելը հարցի ամենավատ լուծումն էր»․ Վարդան Ղուկասյան

Apr 3, 2025
1 min read

«ԴՕԿ կուսակցության լրատվական» ֆեյսբուքյան էջը հրապարակել է կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունը․ «Հարգելի ժողովորդ, ցանկանում եմ հայտարարել, որ ուշի-ուշով հետևում եմ Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսներին։


Նախ ուզում եմ շնորհավորել Փարաքարի նորընտիր համայնքապետին փայլուն հաղթանակի կապակցությամբ իմ և իմ կուսակցության անունից։


Իսկ Գյումրիի մասով պահանջում եմ, որպեսզի իրենց ընդդիմություն հայտարարած կուսակցությունները կամ անձինք, Վարդանիգը Մարտունիգը և Ռուբենիգը միավորվեն և Սարիգը հանկարծ չդառնա քաղաքապետ։


Վանեցյան քեզ եմ ասում. միավորումը տեղի չունեցավ, գնում ենք Թոխմախ։


Իմ անազատությունը հավերժ չէ՛։


Ի շնորհիվ այս իրավիճակի մենք իրականացրեցինք հերթական ֆիլտրացիան և ճանաչեցինք իրական մեր ընկերներին և թշնամիներին։ Չկա չարիք առանց բարիք։ նիկոլը կրկնեց Վովայի սխալը, չհասկանալով, որ բերդ քցելը հարցի ամենավատ լուծումն էր։


Սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք շուտով։


Իշխանության թիվ մեկ թշնամի Վարդան Ղուկասյան»։

 
 
1/2990
bottom of page