top of page

ՔՊ-ն խաբել էր ԵԺԿ-ին, բայց իրենց տոնն Աշոտյանը փչացրեց. Մարիա Կարապետյանին ու Խանդանյանին դուրս են հանել դահլիճից. Հայկ Մամիջանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 12
  • 1 min read

«Եվրոպայի ժողովրդական կուսակցության՝ ԵԺԿ-ի բանաձևն ուներ խայտառակ տեսք։ Ես գրելաոճից գրեթե վստահ եմ՝ տեքստը գրվել էր ՔՊ գրասենյակում, խաբեությամբ հասցվել ԵԺԿ-ին։ Կարողացանք հասնել նրան, որ բանաձևում 3 կետ ավելացվի՝ արցախահայության վերադարձ, Արմեն Աշոտյանի՝ որպես քաղբանտարկյալի ճանաչում, և անվտանգային հարց։ Իրենց տոնը փչացավ: Դրա համար ՔՊ-ն չկարողացավ բանաձևն ամբողջությամբ տարածել, իրենց ձեռնտու չէ, կտոր-կտոր է տարածում»,– «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) բանաձևին։

 

Վերջինս նկատեց՝ ՔՊ-ական պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը խաբել են ԵԺԿ-ի, և դա անհետևանք չի անցել:

«ՔՊ-ականներ Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը խաբել էին միջխորհրդարանական ֆրակցիաներից մեկի ղեկավարին ու չլինելով ԵԺԿ անդամ կուսակցության անդամներ, ներկայացել էին՝ որպես ԵԺԿ պատվիրակներ։ Բա ինչո՞ւ չեն պատմում, որ իրենց դահլիճից հանել են, որովհետև իրենք իրավունք չունեին այդտեղ գտնվել»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

 
 
1/2473
bottom of page