top of page

ՀԾԿՀ նախագահն ու Ռոմանոս Պետրոսյանը քննարկել են առաջիկա համագործակցության հնարավորությունները

Jul 30, 2025
1 min read

2025 թվականի հուլիսի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի միջև։

ՀԾԿՀ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր, առաջիկա համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ որպես ոլորտային խնդիրների լուծման և կայուն զարգացման ապահովման նախադրյալ։

 
 
1/2990
bottom of page