top of page

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կողմ է բոլոր երկրների համար հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետությանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read

Անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի. բոլոր պետությունները պետք է ստանան իրենց անվտանգության երաշխիքները, բայց ոչ ուրիշների հաշվին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման մասնակիցներին ուղղված իր ելույթում։



«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մեր մոտեցումները մնում են սկզբունքային և անփոփոխ։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ և կկրկնեմ. մենք համոզված ենք, որ անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի, այսինքն՝ բոլոր պետությունները պետք է ստանան իրենց սեփական անվտանգության ամուր երաշխիքները, բայց ոչ ուրիշ երկրների անվտանգության և շահերի հաշվին», - ընդգծել է նա։

1/2142
bottom of page