top of page

Ալիևն օկուպացված Բերձորում հանդիպել է Էրդողանի և Շարիֆի հետ

May 28, 2025
1 min read

Օկուպացված Բերձորում (Լաչին) տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային արդիական հարցեր։

Հաղորդվում է, որ Էրդողանը մասնակցել է նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նաև Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։

Ալիևը հանդիպել է նաև Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆի հետ։

 
 
1/2990
bottom of page